Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԻԻՀ դեսպանը Հայաստանի հետ միակ ցամաքային սահմանը Իրանի դարպասն է համարում դեպի Եվրասիական շուկա

ԻԻՀ դեսպանը Հայաստանի հետ միակ ցամաքային սահմանը Իրանի դարպասն է 
համարում դեպի Եվրասիական շուկա

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։ 

«Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։

Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուղայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։ 

Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։ 

Հրաչյա Հակոբյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am