Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային

Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդին հատուցման կոչ են ուղղել Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքը:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը ներկայացված է ստորև.

«Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում  է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015),  որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:

Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.

Բելգիա - Երիտասարդ սոցիալիստներ
Բելգիա - Սոցիալիստ երտասարդների շարժում
Թուրքիա - Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական
Իտալիա - Երիտասարդ դեմոկրատներ
Լեհաստան - Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն
Խորվաթիա - Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ
Կանադա - Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ
Հայաստան - ՀՅԴ երիտասրդական - ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն
Հունաստան - Համահունական սոցիալիստական շարժում - ՊԱՍՈԿ երիտասարդական
Հնդկաստան - Երիտասարդ քվեարկողների կուսակցություն
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն - Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ
Նոր Զելանդիա - Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ
Չեխիա - Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ
Պորտուգալիա - Երիտասարդ սոցիալիստներ
Սերբիա - Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ
Սլովենիա - Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում
Ֆրանսիա - Սոցիալիստ երիտասարդների շարժում»:

Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am