Արծվանիստում առաջին անգամ ասֆալտապատվել է միջհամայնքային ճանապարհը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում առաջին անգամ ասֆալտապատվել է միջհամայնքային ճանապարհը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացավ կատարված աշխատանքներին:
«Հերթական ճանապարհն Արծվանիստում, որն իր գոյության ողջ ընթացքում երբեք ասֆալտապատ չի եղել: 3 300 բնակիչ ունեցող գյուղ է, որտեղ կա 9-րդ դարի եկեղեցի, զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Արծվանիստ համայնքում գործող Վանեվանի վանք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շրջայցի ընթացքում ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Նորայր Շողիկյան