Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը

ՀՀ-ն դիտարկում է սիրիահայերին COVID-19-ի դեմ պայքարում օգնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ անցկացվում են քննարկումներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են օգնել Սիրիայում բնակվող հայերին կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին նա հայտնեց, որ Սիրիայի հայերը ոչ միայն ֆինասական, այլև առողջապահական խնդիրների են բախվում:

«Այո, այդ հարցը կա և այն բարձրացվեց սիրիահայ մեր հայրենակիցների կողմից: Դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք օգնել: Խնդիրը դեղամիջոցների հետ է կապված, ամենատարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել: Այժմ մտածում ենք, թե հաջորդ կարճ ժամկետում ինչպես կարող ենք օգնել մեր հայրենակիցներին»,-հավելեց  Զարեհ Սինանյանը:

Սիրիայում կորոնավիրուսի հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 1432 է, վարակի հետևանքով մահացել է 55 մարդ: Սիրահայերը վեջին օրերին բարձրացնում էին այն հարցը, որ երկրում դեղամիջոցների հետ կապված սղություն կա:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ