Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը

Փաշինյանը BBC-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանի շուրջ առկա 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները ձգտում են անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է շեշտեմ, որ մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր սահմանադրության տառին և ոգուն: ՀՀ գործող սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը, բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան: Այսպիսով, մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»,- ասել է Փաշինյանը:

2020թ. ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախատեսված էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Հանրաքվեն չեղարկվեց Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին: Օրենքի ընդունմամբ դադարեցվեց ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]