Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր

Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Վերջին 24 ժամում մահացել Է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրոմիմ մոտենում Է 2,4 միլիոնի նշագծին:

Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել Է 47 հազարը: Ինչպես հանղորդում են ԶԼՄ-ները, վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել Է մոտավորապես 50 հազար:

Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն Է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am