Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր

Armenpress 18:25, 13 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:Վերջին 24 ժամում մահացել Է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրոմիմ մոտենում Է 2,4 միլիոնի նշագծին:Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել Է 47 հազարը: Ինչպես հանղորդում են ԶԼՄ-ները, վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել Է մոտավորապես 50 հազար:Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն Է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am