Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր չվերթները Հայաստան

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները հնարավոր է սկսեն կանոնավոր 
չվերթները Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի Դաշնությունից հնարավոր է վերսկսվեն ուղևորափոխադրումները դեպի մերձավոր արտասահմանի երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների «Վեստնիկ ատոր» ասոցիացիայի հրատարակությունը:

Աղբյուրի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան, Հայաստան:

Ինչպես նշում են փորձագետները, նման որոշման համար կան մի քանի հիմքեր. նախ ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ռուսաստանում կայունացել է, բացի այդ, սեպտեմբերին երկրում նախատեսում են COVID-19 պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն սկսել։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am