Արցախ

Արցախի չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ

1 րոպեի ընթերցում

Արցախի չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության չգազաֆիկացված 155 համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի ' հայրենակիցներ, սեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30 հազար բնակիչ, էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ: Մենք հետևողական ենք մեր երազած հայրենիքը կառուցելու գործում»- գրել է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում