Հասարակական

«Լիդիան Արմենիա»-ի և Ամուլսարում ակցիայի մասնակիցների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

1 րոպեի ընթերցում

«Լիդիան Արմենիա»-ի և Ամուլսարում ակցիայի մասնակիցների վագոն-տնակները կհանվեն. Ջերմուկի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կարծիքով՝ վաղը «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։ Այդ մասին Հովհաննիսյանը նշեց Ամուլսարում լրագրողների հետ զրույցում:

«Լուծումները քննարկվում են, կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջերմուկի քաղաքապետը՝ ավելացնելով, որ վագոն-տնակները կտեղափոխվեն ամենայն հավանականությամբ օգոստոսի 7-ին:

Քաղաքապետը նշեց, որ Ամուլսարի 3 հենակետում էլ այդ հարցը բարձրացվել է ու ներկայումս սպասում են «Լիդիան Արմենիա» ընկերության պատասխանին։

Քաղաքապետը վստահեցրեց, որ ակցիայի մասնակիցները ևս տեղյակ են վագոն- տնակներից հեռացման մասին:

Եռօրյա բողոքի ակցիաները Ամուլսարում շարունակվում են, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռացրել էր հանքի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում