Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ հարցերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են ՍԴ դատավորի թեկնածուների 
վերաբերյալ հարցերը

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են սահմանադիր մարմինների կողմից Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:

«Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ դատավորների թեկնածուներին: Տեսակետներ հնչեցվեցին, դրական և բացասական փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը պարզ կլինի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո:

ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, կառավարության կողմից առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրվել է Երվանդ Խուդկարյանի թեկնածությունը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]