Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը

Կալիֆորնիայի նահանգապետը դատապարտել է հայկական դպրոցի շենքի 
նկատմամբ 
իրագործված վանդալիզմը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի շենքի նկատմամբ իրագործված վանդալիզմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նահանգապետն այս խնդրին անդրադարձել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, կիսվելով վանդալիզմի մասին հրապարակման հղումով:

«Սա զազրելի է: Ատելության այս գործողությունները տեղ չունեն Կալիֆորնիայում»,- գրել է Նյուսոմը:

Կալիֆորնիայի KZV (Krouzian Zekarian Vasbouragan Armenian School) հայկական դպրոցի շենքի պատերին ներկով անպարկեշտ արտահայտություններ են գրվել հայ ժողովրդի ու Հայաստանի հասցեին, պատերից մեկն էլ ներկվել է Ադրբեջանի դրոշի գույներով:

Դպրոցն այժմ չի գործում ամառային արձակուրդների և կորոնավիրուսի համավարակի պատճառով:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ