Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դատարանը մերժեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը

Դատարանը մերժեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանի 
միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել օգոստոսի 4-ի դատական նիստը։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», պաշտպանը բացատրեց, որ խնդրում է նիստը հետաձգել դատարանի կողմից կալանադրված գույքը գնահատող ապրանքագետ ներգրավելու և գույքի գնահատումը կազմակերպելու համար։ Գնահատման արդյունքներով ստացված տեղեկատվությունը պետք է ներկայացվի հաջորդ դատական նիստին։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միացավ նոր միջնորդությանը։

Իր հերթին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ միջնորդության պատճառաբանումն անհիմն է։ Վարդևանյանն արձագանքեց, որ դատարանն այսօր կարող էր պարզապես վերացնել քննիչի ապօրինի որոշումը, բայց չի արել դա՝ հետաձգելով միջնորդության լուծումը մինչև դատավարության ընթացքում էական հանգամանքի ի հայտ գալը։ Իսկ էական հանգամանքը հենց գույքի գնահատումն է, ինչը կազմակերպելու համար ժամանակ է ամհրաժեշտ։

Դատավորը չհամաձայնեց պաշտպանի հետ՝ ասելով, որ պաշտպանական կողմը ունեցել է գույքը գնահատելու հնարավորություն, սակայն այլ դիրքորոշում է հայտնել։ Միևնույն ժամանակ, դատավոր Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանները որևէ կերպ սահմանափակված չեն կազմակերպելու գույքը գնահատելու գործընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]