Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանն առաջիկայում ակտիվ քաղաքական գործընթացներ է կանխատեսում

Արթուր Վանեցյանն առաջիկայում ակտիվ քաղաքական գործընթացներ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առաջիկայում Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ և զարգացումներ է կանխատեսում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը չբացառեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վանեցյանը չբացառեց նաև հանդիպումը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել քաղաքական գործիչների հետ, որոնց ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի և մի շարք այլ հանցագործությունների մեջ, Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք այդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձնանց հետ»,-ասաց Վանեցյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]