Փաշինյանը հույս հայտնեց, որ 10 մլն ծառ տնկելու նախագիծը կիրականացվի հաջորդ տարի
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախագիծը հնարավոր կլինի իրականացնել արդեն հաջորդ տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում:
«Ցավում եմ, որ կորոնավիրուսի պատճառով մենք այս տարի չենք կարողանալու իրականացնել 10 մլն ծառ տնկելու մեծ նախագիծը, բայց հույս ունենք, որ մյուս տարի կիրականացնենք»,- ասաց Փաշինյանը:
«10 մլն ծառ» նախաձեռնությամբ նախատեսվում էր մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը Հայաստանում տնկել 10 մլն ծառ, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղափոխել է նախաձեռնությամբ սահմանված թիրախին հասնելու վերջնաժամկետը:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում