Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Վարչապետը հորդորում է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը

Վարչապետը հորդորում է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման 
ֆոնին չթուլացնել զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստի հետո ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլի մեկնարկի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը այն կապեց Կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ։

 «Այդ հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

 «Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- եզրափակեց Փաշինյանը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ