Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է միանալու «ԴասA գալահամերգ․ Hollywood Non-Stop» սիրված և սպասված համերգային ծրագրի առցանց ցուցադրությանը, որին երաժշտասերները կարող են հետևել հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Համերգին կհնչեն հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն ենԴասAկրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։
Պատանիներիմշակութայինկրթությաննուղղված«ԴասA»նախագիծըմիտվածէկրթությանբնագավառումնորմոտեցումներովհանդեսգալուն,ինչիշնորհիվպատանիներիշրջանումկհանրայնացվիդասական,ազգայինարվեստը,կսերմանվենբարձրարժեքներ: