Հայ երեխաները կարող են մասնակցել Ճապոնիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հաջորդ տարվա հուլիսի 6-ից օգոստոսի 22-ը Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայում կանցկացվի «Kanagawa World Children’s Art Exhibition» ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4-15 տարեկան մանուկների ու պատանիների համար նախատեսված միջոցառումը, որի շրջանակում նրանք կարող են ներկայացնել իրենց նկարները, անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Հայտերն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Մասնակցության ցանկության պարագայում անհրաժեշտ է տեղեկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Ավելին՝https://bit.ly/3g8ZziJ