Արցախ

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը. նախագահը տվել է հանձնարարականներ

2 րոպեի ընթերցում

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը. նախագահը տվել է հանձնարարականներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է: Մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներով, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր:

«Դրա համար խստացնում ենք պահանջները: Մենք բոլորս պետք է պայքարենք արատավոր այս երևույթի դեմ: Ամսվա կտրվածքով 100-ավոր միլիոններ մարդիկ պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,-հավելեց Արայիկ Հարությույանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում