Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ

Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հրադադարի ամրապնդման նախաձեռնություններ

ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հուլիսի 23-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հարցը քննարկում ենք կողմերի հետ: Հույս ունենք, որ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավորություն կստեղծվի մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ամբողջ շրջանակը»,- նշել է նա:

Զախարովայի խոսքով, ռուսական կողմը կողմերին «առավելագույն զսպվածության» կոչ է անում։ Նա նշել է, որ երեք պետությունները փոխգործակցում են դիվանագիտական ուղիներով և ռազմական գերատեսչությունների միջոցով ՝ լարվածությունը նվազեցնելու համար:

Նա նշել է` հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին:

Զախարովան նշել է նաև, որ Սերգեյ Լավրովն արտակարգ հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am