Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիային» միանալը մեծ մարտահրավեր է ինձ համար. Դավիդ Կամպանյա

«Արարատ-Արմենիային» միանալը մեծ մարտահրավեր է ինձ համար. Դավիդ Կամպանյա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է ակումբի նորանշանակ մարզիչ Դավիդ Կամպանիայի հետ նոր թիմ գլխավորելու, նպատակների և Հայաստան վերադառնալու մասին:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջապես.

-Ինչպե՞ս որոշեցիք ընդունել «Արարատ-Արմենիային» միանալու առաջարկը:

- «Արարատ-Արմենիան» ցանկություն հայտնեց ինձ հետ աշխատելու: Ես զգում էի, որ իմ աշխատանքը Հայաստանում դեռ չեմ ավարտել, երբ ակումբին միանալու առաջարկ ստացա, որոշեցի ընդունել այն: Կարող եմ ասել, որ սա փոխադարձ համակրանք էր իմ և ակումբի միջև:

-Հետևե՞լ եք «Արարատ-Արմենիայի» խաղերին, ի՞նչ տպավորություն ունեք թիմի մասին:

- «Արարատ-Արմենիան» հաղթող թիմ է՝ շատ լավ ֆուտբոլիստներով, ովքեր լավ մարզված են Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Վստահ կարող եմ ասել, որ այս ակումբին միանալը մեծ մարտահրավեր է այն ավելի զարգացնելու, նոր խաղաոճ ստեղծելու և ֆուտբոլիստների հետ աշխատանք կատարելու առումով:

-Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առաջ որպես ակումբի գլխավոր մարզիչ:

- Ես հավատում եմ, որ լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ամեն օր քրտնաջան աշխատել: Պետք է աշխատել քայլ առ քայլ, և մի օր երբ ետ նայես՝ կտեսնես, թե ինչերի ես հասել: Առաջին նպատակն է հստակ խաղաոճ ունենալը:

-Արդեն հանդիպե՞լ եք թիմի ֆուտբոլիստներին:

- Դեռ ոչ, քանի որ Իսպանիայից ժամանելուց հետո խիստ մեկուսացման մեջ էինք: Վաղը այդ կարևոր օրն է մեզ համար, երբ հանդիպելու ենք ֆուտբոլիստների հետ:

-Շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը, ինչպե՞ս եք պատրաստելու թիմին այս կարևոր մրցաշարին:

- Ֆուտբոլը մի խաղ է, որտեղ ամենակարևորը սեփական ուժերին վստահելն է: Իմ առաջ խնդիր է դրված հզոր խաղային մոդել ստեղծել` առանց վախերի: Ինչքան շուտ սկսենք մեր մարզումները՝ այդքան պատրաստ կլինենք մրցել եվրոպական ակումբների հետ:

-Բոլորիս համար բարդ ժամանակներ են, կորոնավիրուսի համաճարակը ազդել է գրեթե բոլոր ոլորտների վրա`անմասն չի մնացել նաև ֆուտբոլը: Ի՞նչ եք կարծում, կլինեն գլոբալ փոփոխություններ ֆուտբոլում համաճարակի ավարտից հետո:

- Ես կարծում եմ, որ լուրջ և պրոֆեսիոնալ ակումբներն ավելի լավ կգոյատևեն այս ընթացքում, քան մյուսները: Փոփոխություններին արագ և հեշտ հարմարվելը հաջողության գրավականներից մեկը կլինի ապագայում:

-Ի՞նչ կասեք Հայաստանի մասին:

- Հայաստանը հիանալի երկիր է՝ յուրահատուկ մշակույթով և լավ մարդկանցով: Կարծում եմ, որ հայերը հպարտ ժողովուրդ են: Նրանք շատ նման են իսպանացիներին, հենց դրա համար էլ ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը:

Ի դեպ, հայկական խորովածն ուղղակի հիանալի է (ծիծաղում է):

-Եվ վերջում, Ձեր խոսքն ուղղված մեր երկրպագուներին:

- Ես չեմ կարող մեծ խոստումներ տալ մեր երկրպագուներին, բայց ես կարող եմ խոսք տալ, որ նրանք կտեսնեն քրտնաջան աշխատող և կատաղի սոված թիմ, ովքեր կպայքարեն մինչև վերջ: Խոստանում եմ միշտ կատարել իմ պարտականությունները:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am