Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրք պատգամավորը նոր ընդդիմադիր կուսակցություն Է ստեղծել

Թուրք պատգամավորը նոր ընդդիմադիր կուսակցություն Է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ինքը հիմնել եւ գլխավորում Է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:

Յըլմազը, որը հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահի նախկին տեղակալն Էր, 2018 թվականի նոյեմբերին այդ կուսակցությունից բացառվել Է թուրքերեն լեզվով ազանի (մուսուլմանների աղոթքի կոչ) ընթերցանությանը վերադառնալու կոչի համար:

«Թուրքիային արդեն վաղուց Է բարեփոխում հարկավոր, եւ այն պետք Է բերի նոր կուսակցությունը: Թուրքիայի կառավարությունը (կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցություն) 18 տարի ժողովրդավարությունը հանգեցրել Է ոչնչի, թուլացրել Է խորհրդարանը, ստեղծել Է մեկ մարդու կառավարման համակարգ եւ վերացրել հանրային համաձայնությունը»,-ասել Է Յըլմազը:

Նա ասել Է, որ Թուրքիայում ընդդիմությունը երկրի նախագահ Թայիփ Էրդողանին քննադատում Է միայն խոսքերով:

Նա նշել Է, որ նոր կուսակցության հիմնական նպատակներից մեկն ազատությունն Է:

«Թուրքիայի ժողովուրդն այսօր զրկվել Է ազատությունից: Մենք ցանկանում ենք առավելագուն չափով ընդլայնել դրա աստիճանը: Երկրորդ՝ սեփական արտադրությունը բոլոր բնագավառներում՝ Էներգետիկայի, դեղագործության, մեքենաշինության, գյուղատնտեսության, անասնապահության… Թուրքիայում չկա արդարություն»,-նշել Է նոր կուսակցության ղեկավարը:

Նա հավելել Է, որ արտաքին քաղաքականության բնագավառում իրենք ցանկանում են բարեկամական հարաբերություններ հաստատել, առճակատման քաղաքականության չվարել հարեւան երկրների հետ եւ համաշխարհային ասպարեզում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am