Թուրք պատգամավորը նոր ընդդիմադիր կուսակցություն Է ստեղծել

Armenpress 19:32, 21 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ինքը հիմնել եւ գլխավորում Է ընդդիմադիր Բարեփոխման կուսակցությունը:Յըլմազը, որը հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահի նախկին տեղակալն Էր, 2018 թվականի նոյեմբերին այդ կուսակցությունից բացառվել Է թուրքերեն լեզվով ազանի (մուսուլմանների աղոթքի կոչ) ընթերցանությանը վերադառնալու կոչի համար:«Թուրքիային արդեն վաղուց Է բարեփոխում հարկավոր, եւ այն պետք Է բերի նոր կուսակցությունը: Թուրքիայի կառավարությունը (կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցություն) 18 տարի ժողովրդավարությունը հանգեցրել Է ոչնչի, թուլացրել Է խորհրդարանը, ստեղծել Է մեկ մարդու կառավարման համակարգ եւ վերացրել հանրային համաձայնությունը»,-ասել Է Յըլմազը:Նա ասել Է, որ Թուրքիայում ընդդիմությունը երկրի նախագահ Թայիփ Էրդողանին քննադատում Է միայն խոսքերով:Նա նշել Է, որ նոր կուսակցության հիմնական նպատակներից մեկն ազատությունն Է:«Թուրքիայի ժողովուրդն այսօր զրկվել Է ազատությունից: Մենք ցանկանում ենք առավելագուն չափով ընդլայնել դրա աստիճանը: Երկրորդ՝ սեփական արտադրությունը բոլոր բնագավառներում՝ Էներգետիկայի, դեղագործության, մեքենաշինության, գյուղատնտեսության, անասնապահության… Թուրքիայում չկա արդարություն»,-նշել Է նոր կուսակցության ղեկավարը:Նա հավելել Է, որ արտաքին քաղաքականության բնագավառում իրենք ցանկանում են բարեկամական հարաբերություններ հաստատել, առճակատման քաղաքականության չվարել հարեւան երկրների հետ եւ համաշխարհային ասպարեզում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am