1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց 
դատախազներին բացարկի միջնորդություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը դատարանին ներկայացրեց մեղադրող  դատախազներին բացարկի միջնորդություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էդուարդ Ասլանյանը նշեց, որ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները չեն կարող մասնակցել քրեական գործի քննությանը և պետք է հեռացվեն վարույթից:

Նրա խոսքով՝ բացարկի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ գործի նյութերում բացակայում են 2008-ի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի պատճառով տուժող Սերգեյ Եղիազարյանի ցուցմունքների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ պաշտպանի, բացի այդ, որպես տուժող Եղիազարյանը զրկված է եղել գործի նյութերին և փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կասկածելի է համարել տուժողի ներկայացուցչի ներկայացված միջնորդությունը, թե տուժողը և նրան ներկայացնող անձն իրականում ինչ շահեր են հետապնդում։ Նրա խոսքով՝ միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]