Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում ցուցադրվեցին ԶՈՒ կողմից վերջին օրերին խոցված ադրբեջանական ԱԹՍ- ները

Երևանում ցուցադրվեցին ԶՈՒ կողմից վերջին օրերին խոցված ադրբեջանական ԱԹՍ-
ները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ցուցադրվեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«Արմենպրես»-ի փոխացնմամբ` ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ, ՀՕՊ զորքերի պետի տեղակալ գնդապետ Գարիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Զինված ուժերի ծառայողները հնարավորություն կունենան ուսումնասիրել ադրբեջանական ԱԹՍ-ները, որոնց մեծ մասն իսրայելական արտադրության են:

«Մեր Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր»,- ասաց Մովսեսյանը:

ՀՕՊ զորքերի վարչության շտաբի պետ գնդապետ Գարիկ Մովսեսյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանական կողմը հայկական որևէ անօդաչու թռչող սարք չի խոցել:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am