Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բերդ քաղաքի փրկարարները նոր, «յուղը վրան» շտապօգնության մեքենա են ստացել. Փաշինյան

Բերդ քաղաքի փրկարարները նոր, «յուղը վրան» շտապօգնության մեքենա են ստացել. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդ քաղաքի փրկարարները հակառակորդի անօդաչու թռչող սարքով խոցված շտապօգնության մեքենայի փոխարեն ստացել են նոր ավտոմեքենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։ Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եվս մի մեքենա ձեռք բերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար»,- գրել է Փաշինյանը և հավելել, որ մեքենաներն արդեն Տավուշում են:

ՀՀ վարչապետը բարի և խաղաղ ծառայություն է մաղթել սահմանին կանգնած զինվորներին և շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am