Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ադրբեջանի բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի դրսևորել․ Հովհաննիսյան

Ադրբեջանի բանակի զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն չի 
դրսևորել․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի «փառապանծ» բանակի, որի մասին շատ են սիրում խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իջևանում հուլիսի 18-ի ճեպազրույցում նման գնահատական տվեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը իրենց արդյունավետությունը չեն դրսևորել։

«Տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են։ Դրանք ձեռք են բերվում հիմնականում Իսրայելից։ Ադրբեջանը կարծես թե բացառապես օգտագործում է իսրայելական ԱԹՍ-ներ, և այդ ԱԹՍ-ները շատ թանկ են, բայց արդյունավետություն ցույց չեն տալիս ու, ըստ էության կտրվում է Ադրբեջանի հասարակ ժողովրդի չափաբաժնից»-ասաց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am