Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հովհաննիսյանը վաղ է համարում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականներ տալը

Հովհաննիսյանը վաղ է համարում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի 
վերաբերյալ գնահատականներ տալը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակառակորդը տեղեկատվական տիրույթում շարունակում է ամենատարբեր ապատեղեկատվության տարածումը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Իջևանում հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում։

«Ամենատարբեր կեղծ օգտատերերի հաշիվներից խուճապ են տարածում, գնահատականներ տալիս և այլն։ Նորից հորդորում եմ մեր գործընկերներին զերծ մնալ գնահատականներ տալուց։ Հատկապես նկատում եմ նման միտում, որ ընդհանրացնող եզրակացություններ են շատ անում՝ ինչի տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրեցինք, ինչ կորցրեցինք։ Հարգելիներս, խնդրում եմ դրա ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել։ Սպասենք պաշտոնական տեղեկություններին և չտանք դեռ այդպիսի ծավալուն մեկնաբանություններ»-, ասաց Հովհաննիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am