Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ 
Սարդարյանի հարցով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է երկու կողմի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Այո, կարողացել ենք կապվել երկու համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ։  Մենք կապի մեջ ենք նաև այդ անձի ընտանիքի հետ»,- ասաց Ամատունին։

Նա նաև նշեց, որ այս պահին դեռ վաղ է խոսել Նարեկ Սարդարյանին տեսակցելու մասին, հետագա զարգացումներից արդեն պարզ կլինի։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]