Հասարակական

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված առճակատման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոյի հայտարարությունը:

«Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»,-նշված է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում