Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՊՆ-ն լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինծառայողների դիակների տեղափոխման մասին

ՊՆ-ն լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինծառայողների 
դիակների տեղափոխման մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիերը և ինչպես է հակառակորդը հայկական կողմի թույլտվությամբ զոհերին տեղափոխում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը նշել է, որ հրապարակումն արվել է ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության։

24-ժամյա հրադադարից հետո հուլիսի 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները Տավուշի սահմանագոտում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն հայկական ստորաբաժանումների գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ նույնիսկ մեկ-երկու տասնյակի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am