Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աբովյանում մեկնարկել են գլխավոր ճանապարհի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները

Աբովյանում մեկնարկել են գլխավոր ճանապարհի կապիտալ հիմնանորոգման 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ուրախությամբ եմ փաստում, որ այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհների և Սահմանադրության հրապարակի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով: Տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին»,- գրել է Պետրոսյանը։

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:

Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284 805 790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369 821 260 ՀՀ դրամ ծրագրային արժեքվ՝ 45-55% համաֆինանսավորմամբ:

Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:

«Շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում եմ սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ»,- գրել է Կոտայքի մարզպետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]