1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներում և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացրեց՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, ծրագրի նպատակն է՝ ուղղակի օժանդակություն տրամադրել Դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82500 ԱՄՆ դոլար:

Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ԿԳՄՍՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ Կառավարության` Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո:

Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի եւ հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, եւ կձեւավորվեն այլընտրանքային ընտանեկան եւ համայնքահեն սոցիալական եւ կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար:

Ծրագիրը կապահովի այլընտրանքային համայնքային ծառայությունները հասանելի են թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար, հանրակրթությունը հասանելի է թիրախային համայքներում բոլոր երեխաների համար, թիրախային հատուկ կրթական եւ խնամքի հաստատությունների երեխաները վերամիավորվում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրվում են ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում):

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում եւ սարքավորումների տրամադրում) եւ Ծրագրի տարեկան աուդիտ:

2020 թվականի ընթացքում 203 686.7 հազար դրամի շրջանակներում նախատեսվում իրականացնել՝ ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում ներառական կրթություն իրականացնող 47 հանրակրթական դպրոցների եւ 2 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում, ՀՀ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոցներին եւ 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին կահույքի եւ ուսումնական պարագաների տրամադրում, ծրագրի տարեկան աուդիտի անցկացում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]