Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորության օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման 
հնարավորության օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ԱԺ հուլիսի 9-ի նիստում ստացավ 85 «կողմ» ձայն:

 Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր ԴավթյանըՎլադիմիր Վարդանյանը և Աննա Կարապետյանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական դատավարության մասնակիցների համար պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով ապահովել վարչական գործերով պետական տուրքերի առցանց վճարման հնարավորություն, իսկ պետական տուրքի վճարումը հավաստելու համար դատարան հնարավոր կլինի ներկայացնել վճարահաշվարկային կազմակերպության կողմից տրամադրված համապատասխան ծածկագիրը, ինչպես ներկայում արդեն իսկ կատարվում է քաղաքացիական գործերով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]