Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բարձր գնահատելով գործընկեր կառույցների փոխհամագործակցության մակարդակը՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ նույն կրթական համակարգն ունեցող հայկական երկու հատվածների համաձայնեցված շարունակական աշխատանքն օրվա հրամայական է, և այդ համատեքստում շատ կարևոր է ոլորտում նախաձեռնվող բարեփոխումների ծրագրերի քննարկման փուլերին արցախցի մասնագետների ներգրավումը: Հանրապետության նախագահի խոսքով՝ համավարակի հետևանքով կրթական ոլորտում ստեղծված դժվարությունները նոր մարտահրավերներ են առաջացրել, որոնց այլընտրանքային լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին ջերմ ընդունելության համար ՝ նշելով, որ բարձրացված հարցերն անպայման տեղ կգտնեն երկու գերատեսչությունների միջև ծավալվող համատեղ աշխատանքային քննարկումներում: 

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am