Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Կխստացվեն միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր 
հանձնարարականներ է տվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործընթացի շրջանակներում վերջին մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը ներկայացրել է պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նախագահը լսել է նաև առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանի զեկույցը, որն ընդգրկում էր կորոնավիրուսային հիվանդացության միջազգային, հայաստանյան ու արցախյան վիճակագրությունն ու առողջապահության նախարարության  կողմից իրականացվող աշխատանքերի ամփոփ նկարագիրը: Արայիկ Բաղրյանը մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում և շրջաններում նոր օջախների առաջացման պատճառների ու հետևանքների վերաբերյալ, կարևորել պոլիմերազային շղթայական լաբորատորիայի աշխատանքը:

Հանրապետության նախագահն անդրադարձել է բուժհաստատություններում արձանագրված համավարակի վերջին դեպքերին՝ պատասխանատուներից պահանջելով դիմել խիստ միջոցների՝ դրանք հետագայում բացառելու կամ հնարավորինս նվազեցնելու նպատակով: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է առավելագույն խստություն ցուցաբերել առաջին հերթին պետական համակարգում ընդգրկված բոլոր աշխատողների և տնտեսվարողների նկատմամբ, ովքեր պատշաճ չեն կատարում պարետի համապատասխան որոշումներն ու ցուցումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am