Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս

Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում

Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Fox Sport-ը: Ըստ պարբերականի, Մեսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը:  Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:  Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:  Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ