Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս

Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ներկայացել է Արսեն Թորոսյանը

Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ներկայացել է 
Արսեն Թորոսյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դատական նիստը դռնփակ է։ Նախարարը դատական նիստի ավարտից հետո հանդես կգա ճեպազրույցով։

Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։ 







https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ