Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Օգոստոս

Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն այն կարծիքին Է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Նրա խոսքով՝ Իրանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ Լիբանանի տնտեսական փոխգործակցությունը հարվածի տակ դնելը խոսում Է այդ երկրների «հարաբերությունների խորության» անըմբռնողության մասին: Մեկնաբանելով «Կեսար» օրենքը՝ պաշտոնյան նշել Է, որ պատժամիջոցներն անօգուտ են, դրանցում ոչ մի նոր բան չկա:

«Համոզված ենք, որ դրանք ձախողման կենթարկվեն նաեւ այս անգամ: Մենք ամերիկյան այս օրենքը համարում ենք ոչ կառուցողական եւ այն դիտում որպես միջամտություն (Սիրիայի գործերին). դատապարտում ենք այն»,-ասել Է Ռաբիին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան օրենքը, որը հայտնի Է որպես «Կեսար», ստորագրել Է 2019 թվականի վերջին: Այն ուժի մեջ Է մտել հունիսի 1-ին եւ ներառում Է պատժամիջոցներ, որոնք վերաբերում են գործնականում Սիրիայի տնտեսության բոլոր ոլորտներին:

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել Է հունիսի 17-ին. ռեստրիկցիայի ներքո հայտնվել են 14 մարդ, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, եւ նրա քույրը՝ Բուշրան, ինչպես նաեւ 21 կազմակերպություններ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ