Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

2 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվ. ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն առաջին անգամ իրականացնում է աղջիկների ընդունելություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ ընդունելության կարգի վերաբերյալ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում։ Ընդունելությանը կարող են մասնակցել 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններն ավարտած տղաները և աղջիկները։ Ընդունելությանը հայտագրելու համար դիմումները լրացվում են էլեկտրոնային տարբերակով monte.am կայքում մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը։

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով և չափորոշիչներով։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը տեղադրված է monte.am կայքում։ Հայտագրումից հետո դիմորդները կանցնեն բժշկական անվճար զննություն։ Բժշկական զննություն անցած դիմորդները կմասնակցեն քննություն-հարցազրույցի։

Ընդունելության հետ կապված հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 060 71-30-00, 60-71-30-03, 060 71-30-01 հեռախոսահամարներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում