Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք մեկնած պետություններին

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ-ին ձեռք 
մեկնած պետություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։  Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հունիսի 22-ին Հայաստան է ժամանել բժիշկների առաջին խումբը, իսկ հունիսի 29-ին, Իտալիայից Հայաստան ժամանեց բժիշկների 11 հոգանոց խումբ՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am