Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցում բուժվում է միայն մեկը

Երևանյան տուն-ինտերնատներում կորոնավիրուսով վարակված տարեցներից 
հիվանդանոցում բուժվում է միայն մեկը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատներում բնակվող և կորոնավիրուսով վարակված տարեցներից հիվանդանոցային բուժում է ստանում միայն մեկ հոգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Նորքի տուն-ինտերնատից միայն մեկ հոգի է դեռ հիվանդանոցային բուժում ստանում, մյուսներն արդեն վերադարձել են հաստատություն: Իրեն լավ է զգում, պարզապես մենք ծայրահեղ ուշադիր ենք, որպեսզի նրանք լրիվ ապաքինված լինեն վերադառնալիս, որովհետև դա նաև մյուսների առողջության խնդիրն է: Տուն-ինտերնատում վարակի նոր բռնկումներ չկան»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կորոնավիրուսի թեստ է հանձնել 129 հոգի, որոնցից կորոնավիրուս է հաստատվել 34 տարեցի և 34 աշխատակցի մոտ, սակայն նրանցից որևէ մեկը հիվանդանոցային բուժման կարիք չունի:

«Խնամյալների մի մասը, որոնք ասիմպտոմ են, մնացել են հաստատությունում, մի քանի հոգու, որոնց ջերմությունը մի փոքր բարձրացել է, լրիվ ապահով լինելու համար տեղափոխել ենք Աղավնաձորի մեր հաստատություն, որը Նորքի տուն-ինտերնատի մասնաճյուղն է ու կառավարության որոշման համաձայն՝ այնտեղ բնակվում են կորոնավիրուսով վարակված, բայց հիվանդանոցային խնամքի կարիք չունեցող տարեց քաղաքացիները: Երևանի թիվ 1 տուն-ինտերնատից հոսպիտալացված քաղաքացիներ չունենք»,- նշեց Սոնա Մարտիրոսյանը:

Մայիսին հայտնի էր դարձել, որ Նորքի տուն­ինտերնատում բնակվող ավելի քան 40 ավագ սերնդի ներկայացուցչի, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, իսկ հունիսի 25-ին կորոնավիրուսի բռնկում էր արձանագրվել նաև Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում:

 Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am