Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել ՍԴ-ին ներկայացրած դիմումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հետ է վերցրել Սահմանադրական դատարանին ներկայացված դիմումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ պատճառը ԱԺ-ի «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից  Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու փաթեթի ընդունումն է։

«Պարոն Քոչարյանի հետ այսօր առավոտյան վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից։ Որոշում կայացրեցինք հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։  Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համապատասխան որի, խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացրած երկու դիմումները։ Այսինքն՝ այն դիմումները, որոնք վերաբերում էին 300․1 հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին»,- ասաց Օրբելյանը։ 

Օրբելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հստակ դիրքոշորում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը հետ կվերցնի դիմումները։
«Մեր ընդհանուր պահանջը, հորդորն ու խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանների անունը չշոշափել։ Այս գործընթացը բացառապես դիտարկել պառլամենտական ֆրանկցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում։ Եթե գտնում են, որ իրավունքի խախտում կա, ինչի մասին արտահայտել են, չսպասեն այդ ամսաթվին, հիմք ընդունելով այս դիմումը, միանան այդ գործընթացին»,- եզրափակեց Օրբելյանը։

Հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը պետք է քններ  ՀՀ քրեական օրենսգրքի 3001-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am