Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական DefenseRomania գործակալությանը

Դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռումինական DefenseRomania  
գործակալությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել ռազմաքաղաքական և անվտանգային խնդիրները լուսաբանող ռումինական DefenseRomania գործակալությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հարցազրույցում դեսպան Մինասյանը խոսել է ԵՄ հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունների մասին՝ ներառյալ «Արևելյան գործընկերության» ծրագիրը: Շեշտվել է Արցախյան հարցում եվրոպական կառույցների դիրքորոշումը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որպես միակ գործուն բանակցային ձևաչափ:

Անդրադարձ է կատարվել նաև այլընտրանք չունեցող խաղաղ բանակցային գործընթացին, որի արդյունքներն ընդունելի պետք է լինեն Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար: Դեսպանը նաև նշել է Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարևորությունը՝ ԼՂՀ սուբյեկտության բարձրացման և բանակցային գործընթացին Արցախի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցության տեսանկյունից: Ընդգծվել է նաև 2020թ. մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ռամիլ Սաֆարովի առնչությամբ կայացրած վճռի կարևորությունը:

Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև հայ-ռումինական հարաբերությունների շարժընթացը և հեռանկարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am