1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբին օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ:

Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]