Հասարակական

Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում ՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,-ասաց Թորոսյանը:

Նախարարը հորդորեց դիմակների կրման, խմբով չվահավաքվելու, ձեռքերը հաճախ լվանալու վարքագիծը որդեգրել որպես երկարատև վարքագիծ, ոչ թե կարճատև կամ պարզապես չտուգանվելու համար արվող քայլեր, և պատրաստ լինել այսպես ապրել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ այս մարտահրավերը վերացած չէ ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում