Քաղաքականություն

Ահավոր անտարբեր ենք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին

1 րոպեի ընթերցում

Ահավոր անտարբեր ենք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրների հավանական հուշագրի ստորագրման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունն անտարբեր է ընդդիմադիր ուժերի կողմից ենթադրաբար ստորագրվելիք հուշագրի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Իմ քայլը»-ը խորհրդարանական խմբակցության նիստից հետո այս մասին ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի խոսքով՝ ենթադրվում է, որ մի քանի ուժեր հուշագիր են ստորագրելու, ընդդիմադիր բևեռ է ձևավորվելու, որի օրակարագում իշխանության փոփոխության հարցն է լինելու, նա հետաքրքրվեց իշխանության դիրքորոշմամբ:

«Անտարբերություն, անտարբերությունն է մեր դիրքորոշումը: 30 տարի ՀՀ-ում այդպես հուշագրեր են ստորագրել, ի դեպ նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, նման գործընթացներ են սկսել: Ահավոր անտարբեր ենք վերաբերվում»,-ասաց Սիմոնյանն ու վստահեցրեց, որ խմբակցության 2 ժամ տևած նիստում նման հարց չի էլ քննարկվել:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում