Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կաննի կինոշուկայում կներկայացվի «Դրախտի դարպասը» ֆիլմը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կաննի կինոշուկայում կներկայացվի 
«Դրախտի դարպասը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրաքանչյուր կինոգործչի համար պատիվ է ընդգրկվել Բեռլինի միջազգային կինոփառատոնում եւ ներկայանալ սեփական կինոարտադրանքով: Խոսքը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին նկարահանած «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին է, որ երկու տարի առաջ Բեռլինում անցկացված միջազգային փառատոնի ժամանակ ներկայացված 3500 աշխատանքի մեջ ընդգրկվեց 250 լավագույն ֆիլմերի ցանկում ու այստեղ էլ դրվեց ստեղծագործության հաջողության մեկնարկը:

Ֆիլմը, որ Հայաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի համատեղ արտադրություն է, հայտնի կինոռեժիսորների եւ կինոսցենարի հեղինակների կողմից, ովքեր հանձնախմբի կազմում էին, բարձր գնահատանքի արժանացավ եւ համալրեց 17 արժեքավոր գործերի  շարքը: Ջ. Ավետիսյանի համոզմամբ, ֆիլմի հաջողության գաղտնիքը հանրահայտ կինոգործիչների հետ համագործակցության խորացումն է, ինչը լայն հորիզոններ է բացում միջազգային հարթակ դուրս գալու եւ Արցախն ու Հայաստանն ամենատարբեր ձեւաչափերով աշխարհին ներկայացնելու համար: Ասվածի վառ ապացույցն է օրեր առաջ ֆրանսիական միջազգային շատ հայտնի կառույցի հետ ստորագրած համաձայնագիրը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրման վերաբերյալ»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am