Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող կնոջ աշխատանքի երաշխիքները

Պատգամավորներն առաջարկում են ամրապնդել մինչև 1 տարեկան երեխային խնամող 
կնոջ աշխատանքի երաշխիքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի հունիսի 18-ի նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը:

Նախագծի առաջին մասով ամրապնդվում են աշխատող կանանց երաշխիքները՝ երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո: Իսկ երկրորդ մասը վերաբերվում է հայրության արձակուրդին: «Արտադրության տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքային կազմակերպման ծավալների դեպքում գործատուն հնարավորություն ունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ աշխատակիցների հետ: Այս պարագայում նախագծում 105-րդ հոդվածը լրացվում է 1.1-ին մասով, սահմանվում է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի»,-ասաց Վարդանյանն ու նշեց, որ նախագիծը խրախուսում է կանանց, որ երեխայի ծնվելուց հետո հնարավորինս արագ վերադառնան աշխատանքի:

Գործով օրենսգրքով կա դրույթ, որը թույլ է տալիս աշխատող կանանց ամուսիններին վերցնել խնամքի արձակուրդ: Նախագծով հայրության արձակուրդ է առաջարկվում բոլոր տղամարդկանց համար: Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am