Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քրիստեն Ստյուարտը նկարահանվում է արքայադուստր Դիանայի դերում

Քրիստեն Ստյուարտը նկարահանվում է արքայադուստր Դիանայի դերում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որն առավել հայտնի է «Մթնշաղ» ֆիլմից, «Սպենսեր» ֆիլմում խաղալու է` որպես  արքայադուստր Դիանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է  Deadline-ը:

Հաղորդվում է, որ ֆիլմի գործողությունները կառուցվում են այն ժամանակաշրջանի և դեպքերի շուրջ, երբ արքայադուստր Դիանան որոշել էր բաժանվել արքայազն Չարլզից: Համաձայն հրապարակման` ֆիլմի ռեժիսորը կլինի չիլիացի Պաբլո Լարեյնը, իսկ գլխավոր դերում` Քրիստեն Ստյուարտը: Նշվում է, որ նկարահանումները կսկսվեն 2021 թ. սկզբին: 

Արքայադուստր Դիանան և արքայազն Չարլզն ամուսնալուծվել են 1996 թ.: 1997 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Դիանան ավտովթարի հետևանքով մահացել է Փարիզում: Մեքենան, որի մեջ եղել է արքայադուստրը, մեծ արագությամբ բախվել է Ալմայի կամրջի տակ գտնվող թունելի պատին: Դիանայի սիրեցյալը` կինոպրոդյուսեր Դոդի ալ-Ֆայեդը, և վարորդը տեղում մահացել են, թիկնապահը ծանր վիրավորվել է: Ավտովթարից հետո ծանր վիրավորում ստացած Դիանան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ անց մահացել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am